«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտնել է, որ հիմա սա իր թիմն է, և այստեղ նա է գլխավորը:
Դեռևս ոչ մի պաշտոնական հանդիպում չանցկացրած Մոյեսն արդեն հոգնել է այն խոսակցություններից, որ Սէր Ալեքս Ֆերգյուսոնն իրեն կթելադրի թե ինչպես պետք է ղեկավարել թիմը:
Դևիդը չի ժխտում, որ կլսի նախկին մարզչի կարծիքն ու խորհուրդները, սակայն բոլոր որոշումներն ինքնուրույն կկայացնի:
-Այժմ սա իմ թիմն է: Ես եկել եմ այստեղ և հիմա ես եմ գլխավորը: Ինչպես արդեն ասել եմ, պատրաստվում եմ մաքսիմալ օգտագործել նախկին մարզչին իր փորձի համար, բայց հիմա սա իմ թիմն է, և ես եմ պատասխանատու նրա համար,- Մոյեսի խոսքերն է մեջբերում ESPN-ը: