Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Ստոկ Սիթին» ցանկանում է վարձակալել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Ադել Տաարաբթին:
«Ռեյնջերների» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապի հետ ունեցած որոշակի տարաձայնությունների պատճառով Տաարաբթի հեռանալը «Լոֆտուս Ռոուդից» միանգամայն հավանական դարձավ:
Սակայն «ՔՊՌ»-ն չի ցանկանում 24-ամյա կիսապաշտպանին ուղարկել վարձակալությամբ: Սպասվում է, որ լոնդոնցիները կմերժեն «Ստոկ Սիթիի» առաջարկը, որպեսզի քննարկեն Ադելին վաճառելու տարբերակները: