«Տոտտենհեմն» արդեն սկսել է Գարեթ Բեյին փոխարինող փնտրել, ով մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն:
Marca պարբերականի հաղորդմամբ, Ուելսի հավաքականի ֆուտբոլիստին փոխարինողների թվում գլխավոր թեկնածուն ֆրանսիական «ՊՍԺ»-ի 24-ամյա կիսապաշտպան Խավիեր Պաստորեն է: Սպասվում է, որ Բեյլի հեռանալու դեպքում լոնդոնյան ակումբն արգենտինացու համար պաշտոնական առաջարկ կանի:
Հիշեցնենք, որ տարբեր աղբյուրների համաձայն, «Ռեալը» Բեյլի համար 85-ից մինչ 95 մլն ֆունտ է առաջարկել: