Պրեմիեր Լիգայի նորեկ «Քարդիֆ Սիթին» ցանկանում է իր կազմն ուժեղացնել «Տոտտենհեմի» երիտասարդ պաշտպան Սթիվեն Կոլկերով:
Նախորդ մրցաշրջանում Կոլկերը «Տոտտենհեմի» կազմում մասնակցել է Պրեմիեր Լիգայի 18 հանդիպման, իսկ նոյեմբերին անգամ նորամուտը նշեց Անգլիայի ազգային հավաքականում: Սակայն «Տոտտենհեմի» պաշտպանության կենտրոնում մեծ մրցակցության պատճառով Կոլկերը կարող է վարձավճարով ուղարկվել այլ ակումբ: Վիլաշ-Բոաշը մտադիր է Վիլյամ Գալասի փոխարեն թիմ հրավիրել ռումինացի պաշտպան Վլադ Կիրիկեշին:
«Քարդիֆ Սիթին» պատրաստ է 21-ամյա անգլիացուն մշտական խաղային պրակտիկա ապահովել, ինչը Կոլկերին կօգնի պատրաստվել աշխարհի առաջնությանը:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, այժմ Կոլկերին իր թիմում է ցանկանում տեսնել նաև «Լիվերպուլը»: