• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բլաշիկովսկի. «Բորուսիան» ավելի բարձր մակարդակի ակումբ է, քան «Սիթին»

Յակուբ ԲլաշիկովսկիԴորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յակուբ Բլաշիկովսկին խոստովանել է, որ մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը:

Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստն արդեն վեց տարի հանդես է գալիս Դորտմունդում, և այդ ընթացքում երկու անգամ դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն: Անցած տարի Յակուբն իր թիմի հետ հասավ մինչև Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ:

Հունիսին 27-ամյա Բլաշիկովսկին նոր պայմանագիր ստորագրեց դորտմունդցիների հետ` մերժելով «Սիթիի» առաջարկը: Լեհի կարծիքով «Բորուսիան» ավելի բարձր մակարդակի ակումբ է, քան «Մանչեսթեր Սիթին»:

-«Բորուսիան» առավելություն ունի «Սիթիի» նկատմամբ: Մենք հրաշալի թիմ ունենք, ֆանտաստիկ մարզիչ, աներևակայելի երկրպագուներ և առջևում` շատ վառ ապագա:

Դորտմունդում իմ ընտանիքն ու ես ունենք ամեն անհրաժեշտ բան: Ես չեմ ձգտում նրան, որ այլ ակումբներ հետաքրքրվեն ինձանով,- լեհական Przeglad Sportowy թերթի հետ հարցազրույցում հայտնել է Բլաշիկովսկին: