«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը շարունակում է վերականգնվել կրունկի հատվածում ստացած վնասվածքից և վտանգում է բաց թողնել Անգլիայի հավաքականի մոտակա հանդիպումը:
Առողջական խնդիրների պատճառով 35-ամյա վետերանը բաց է թողել «կապույտների» ստուգողական հանդիպումները Հեռավոր Արևելքի շրջագայության ժամանակ: Ավելին, Լեմպադը չի մասնակցել ԱՄՆ-ում «Չելսիի» առաջին հանդիպմանը, որը կայացել է այս գիշեր:
Այս ամենը կասկածի տակ են դնում Ֆրենկի մասնակցությունը Շոտլանդիայի հավաքականի դեմ ընկերական խաղում, որը տեղի կունենա օգոստոսի 14-ին: «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին մնում է միայն հուսալ, որ Լեմպարդը շուտով շարք կվերադառնա:
-Ֆրենկը վերականգնվում է, սակայն, իհարկե, մենք չենք ցանկանում ռիսկի դիմել: Հույս ունեմ, որ նրան կհաջողվի այս մրցաշարում հանդես գալ. հնարավոր է դա լինի երրորդ կամ չորրորդ խաղում,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: