«Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը թիմի հետ չի մեկնել Մոնակո՝ համանուն թիմի դեմ ընկերական խաղին մասնակցելու համար:
Ինչպես հայտնի է, 24-ամյա ուելսցին հանդիսանում է «Ռեալ Մադրիդի» տրանսֆերային գլխավոր նպատակը, ում ձեռքբերման համար իսպանակա ակումբը պատրաստ է համաշխարհային տրանսֆերային ռեկորդ գրանցել:
Sky Sports-ի համաձայն, Գարեթը հայտնել է իր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշին, որ ցանկանում է տեղափոխվել Մադրիդ: Իսկ հինգշաբթի հայտնի դարձավ, որ Բեյլն առանձնացել է թիմից:
Շաբաթօրյա ընկերական հանդիպումը «Մոնակոյի» դեմ լոնդոնցիները կանցկացնեն առանց իրենց առաջատարի: Հարկ է նշել, որ Գարեթի բացակայությունը բացատրվում է մկանային փոքր վնասվածքով: