«Տոտտենհեմի» կիսապաշտպան Կլինտ Դեմփսին խաղային պրակտիկայի բացակայության պատճառով ցանկանում է լքել «Ուայթ Հարթ Լեյնը»: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:
30-ամյա ամերիկացին անցած ամառ տեղափոխվեց «Տոտտենհեմ»՝ Անդրե Վիլաշ-Բոաշի թիմը նախընտրելով «Լիվերպուլից»: Սակայն Կլինտն այդպես էլ չկարողացավ դառնալ հիմնական կազմի խաղացող:
Այն բանից հետո, երբ «Տոտտենհեմը» գնեց Պաուլինյոյին և համաձայնեցրեց Ռոբերտո Սոլդադոյի տրանսֆերը, Դեմփսին որոշեց հեռանալ լոնդոնյան ակումբից: Սպասվում է, որ մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը «Տոտտենհեմը» ևս մեկ հարձակվող կամ հարձակվողական ոճի կիսապաշտպան կգնի:
Ակնհայտ է, որ Դեմփսին չի մտնում Վիլաշ-Բոաշի պլաններում: Կլինտի հաջորդ ակումբը կարող է դառնալ ՄԼՍ-ում հանդես եկող «Սիեթլ Սաունդերսը»: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «ԼԱ Գելեքսին» և «Էվերթոնը»: