Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց Լոնդոնի «Տոտենհեմին»: «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում գրանցվեց 2:1 հաշիվը:
Խաղի 20-րդ րոպեյին Թոմ Հադլսթոունի հարվածից հետո հյուրերի պաշտպան Սթիվ Կոլկերը գրավեց Ջո Հարտի պաշտպանած դարպասը՝ 0:1: Տանտերերը մի քանի վտանգավոր պահ ստեղծեցին, սակայն փորձառու Բրեդ Ֆրիդելը բարձրության վրա էր: Իսկ արդեն խաղակեսի վերջին րոպեյին հաշիվը հավասարեցնելու լավ հնարավորություն ստացավ Պաբլո Սաբալետան: Այս անգամ նորից օգնության հասավ ամերիկացի դարպասապահը: Առաջին խաղակեսը աչքի ընկավ նաև Ադեբայոր-Սաբալետա «հակամարտությամբ», որի արդյունքում իտալացի պաշտպանը զգուշացվեց դեղին քարտով:
Երկրորդ խաղակեսում «Սիթին» մեծ ճշնում գործադրեց, որն էլ իր արդյունքը տվեց 65-րդ րոպեյին: Գոլի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն՝ 1-1: Իսկ 88-րդ րոպեյին խաղի ելքը վճռեց Էդին Ջեկոն՝ 2:1:
Գոլերը. Սթիվ Կոլկեր՝ 20ր, Սերխիո Ագուերո՝ 65ր, Էդին Ջեկո՝ 88ր