«Լիվերպուլը» հայտնել է, որ պատրաստ է առաջարկներ լսել թիմի վինգեր Ստյուարտ Դաունինգի համար, ում գնահատում է 5 մլն ֆունտ:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Լիվերպուլն» այս քայլով շարունակում է բարձր վարձատրվող, սակայն ոչ այդքան արդյունավետ ֆուտբոլիստներից ազատվելու կուրսը: Ստյուարտի ներկայիս աշխատավարձը կազմում է շաբաթական 80 հզր ֆունտ:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ «Լիվերպուլը» Դաունինգի համար «Աստոն Վիլլային» 20 մլն ֆունտ վճարեց: Դաունինգը երկար ժամանակ մնաց որպես ակումբի համար անարդյունավետ ֆուտբոլիստ և միայն հունվարին, երբ նրան ակումբից հեռանալու դուռը ցույց տվեցին, նա սկսեց բարելավել խաղը և անգամ գոլերի հեղինակ դարձավ:
Դրանով է բացատրվում, որ Դաունինգը չկա Ռոջերսի երկարաժամկետ պլաններում: Ստյուարտի ծառայություններով հետաքրքրվող ակումբների թվում նշվում է «Վեստ Հեմը» և «Նյուքասլ Յունայթեդը»: