Համաձայն Sky Sports-ի տեղեկության, «Բարսելոնան» պաշտոնական առաջարկ է արել «Չելսիի» կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիզին գնելու համար:
Կատալոնական ակումբի առաջարկը գնահատվում է 25 մլն ֆունտ, որը, համեմատաբար, փոքր է այն գումարից (35 մլն ֆունտ), որի մասին վերջրին օրերին լուրեր էին շրջանառվում:
«Բարսայի» ղեկավարները ենթադրում են, որ «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է բաց թողնել Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին, քանի որ նրա հետ առանձնապես պլաններ չի կապում:
Սակայն Մոուրինյոն հրապարակավ բացառում է Լուիզի հեռանալը, ով անցած տարի սեպտեմբերին երկարաժամկետ պայմանագիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ: Ակնկալվում է, որ «Բարսելոնայի» առաջարկը կմերժվի: