«Տոտենհեմ»-ի դեմ տարած կամային հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին նշեց, որ իր սաները չեմպիոնական խաղ ցուցադրեցին:
Անցած շաբաթ «քաղաքայիններ»-ը «Այաքս»-ի հետ ոչ-ոքի խաղալով կորցրեցին Չեպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլի բոլոր շանսերը: Սակայն կիրակի կայացած խաղում «Սիթի»-ն կարողացավ կամայն հաղթանակ տանել «Տոտենհեմ»-ի նկատմամբ՝ 2:1 հաշվով:
Հետխաղյա հարցազրույցին իտալացի մասնագետը նշեց, որ թիմում նորից տեսնում է չեմպիոնական ոգի:
-Սա մեծ հաղթանակ էր, քանի որ հիմա թիմում վատ ժամանակներ են: Ես տեսա այն տրամադրվածությունը, ինչ կար անցած տարի:
Պրեմիեր Լիգան շատ երկար և ծանր առաջնություն է, և քիչ չեն թիմերը, որոնք նպատակ են դրել հաղթել այն: Ա՛յո, մենք Չեմպիոնների Լիգայում մի քանի սխալ թույլ տվեցինք, բայց ֆուտբոլում երբեք չպետք է ասել «երբեք»,- ասել է Ռոբերտո Մանչինին: Daily Mail