«Չելսի»-ի պաշտպան Ջոն Թերրին երեկ կայացած «Չելսի» – «Լիվերպուլ» խաղի 40-րդ րոպեյին ծանր վնասվածք ստացավ և փոխարինվեց:
Ինչպես հաղորդում է Marca-ն, բժիշկները Թերրիի մոտ կասկածում են խաչաձև կապանի կտրվածք, սակայն վերջնական որոշման համար անհրաժեշտ կլինի լուրջ ուսումնասիրություն: Եթե կասկածները հաստատվեն, ապա ֆուտբոլիստը ստիպված կլինի բաց թողնել ամբողջ մրցաշրջանը: