Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի մոտ միակ բանը, որ փոխվել է, դա նրա սանրվածքն է:
Ինչպես հայտնի է, ներկա պահին Ուեյնը իր թիմի ղեկավարության հետ անհարթություն ունի, որի պատճառով էլ ցանկանում է լքել «Օլդ Թրաֆորդը»: «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը շարունակում է Ռունիին իր թիմից մեկուսացնել:
Սակայն Ջերարդը վստահ է, որ Անգլիայի հավաքականում իր թիմակիցը մնում է նույն ֆուտբոլիստը, ով Պրեմիեր Լիգայի իր մրցակիցներին միշտ վախ էր ներշնչում:
-Միայն նրա սանրվածքն է փոխվել: Նա ընդհանրապես չի փոխվել:
Հիշում եմ` մի անգամ DVD էի նայում Գազզի (Պոլ Գասկոյնի) մասին, և Բոբբի Ռոբսոնն ասաց, որ նա միշտ գնդակով հյուրանոցում խաղում էր, քանի որ չէր համբերում, թե երբ է մարզադաշտ դուրս գալու:
Հենց նրա հետ ես կհամեմատեի Ռունիին, քանի որ նա հենց այդպիսին է,- Ջերարդի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը: