«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հավատացրել է երկրպագուներին, որ իր ակումբն անպայման ձեռքբերում կունանա մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը:
Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկին «կարմիր սատանաները» մոտենում են իրենց անփոփոխ կազմով` առանց նոր համալրումների: Սակայն ձեռքբերումներ կլինեն, քանի որ տրանսֆերային պատուհանը բաց է մինչև սեպտեմբերի 2-ը:
-Ես վստահ եմ, որ մենք նոր ֆուտբոլիստների կհրավիրենք: Մենք հավակնում ենք մի քանի խաղացողների ձեռք բերելուն և շարունակում ենք բանակցել նրանց հետ: Կգա՞ն նրանք մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը: Հույս ունեմ, որ այո: Մենք լուրջ աշխատանքներ ենք տանում, որպեսզի այդ տրանսֆերներն իրականացնենք,- Sky Sports-ի հետ հարցազրույցում հայտնել է Մոյեսը: