Պրեմիեր Լիգան պաշտոնապես հերքել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի մեղադրանքը՝ կապված իր ակումբի օրացույցի բարդության հետ:
Պրեմիեր Լիգայի առաջին հինգ տուրում «մանկունյանցիները» պետք է տանը խաղան «Չելսիի» դեմ, իսկ արտագնա երկու խաղերում «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» դեմ: Եվ Մոյեսն այս վիճակահանությունը համարում է «Յունայթեդի» համար վերջին 20 տարում ամենաանհաջողը:
-Ես հուսով են, որ այս վիճակահանությունը պայմանավորված չէ նրանով, որ անցած մրցաշրջանում «Յունայթեդը» հեշտությամբ նվածեց չեմպիոնական տիտղոսը: Դժվար է հավատալ, որ գնդակները տոպրակից պատահականությամբ են այսպիսի վիճակահանություն կատարել,- ասել է Մոյեսը:
Սակայն Պրեմիեր Լիգայի մամլո քարտուղարությունը հայտարարել է, որ վիճակահանությունը չի տարբերվել մնացածներից:
«Մենք կարող ենք վստահ հայտարարել, որ վիճակահանությունը միանգամայն պատահական է կատարվել»,- ասվում է հայտարարության մեջ: