Պրեմիեր Լիգայի 2013/14 մրցաշրջանի առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Սուոնսի Սիթիին»:
Անգլիայի «գործող չեմպիոնը» 1:4 հաշվով վստահ հաղթանակ տարավ «կարապների» նկատմամբ: Խաղի հաշիվը 34-րդ րոպեին բացեց նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Ռոբին վան Պերսին: Ընդամենը երկու րոպե հետո Դենիել Ուելբեքը կրկնապատկեց հաշիվը:
Երկրորդ խաղակեսում «մանկունյանցիները» ևս երկու գնդակ ուղարկեցին Միխել Վորմի պաշտպանած դարպասը: Դուբլի հեղինակ դարձան վան Պերսին և Ուելբեքը:
«Սուոնսիի» միակ գնդակը 82-րդ րոպեին խփեց Վիլֆրիդ Բոնին:
Գոլեր․ վան Պերսի՝ 34ր, 72ր, Ուելբեք՝ 36ր, 90ր, Բոնի՝ 82ր