• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

AST-ն դեմ է Վենգերի պայմանագրի երկարաձգելուն

 Արսեն Վենգեր«Արսենալի» երկրպագուների միավորումը՝ «Arsenal Supporters Trust (AST)» դեմ է, որպեսզի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին նոր պայմանագիր առաջարկվի:

Տրանսֆերներ իրականացնելու համար Վենգերը ամառվա սկզբից 70 մլն ֆունտ ունի և այդ գումարը մինչև այժմ չի ծախսել: Բացի այն, որ թիմը ձեռքբերումներ չունեցավ (բացառությամբ Սանոգոն), թիմը մի շարք ֆուտբոլիստներ լքեցին:

Պրեմիեր Լիգայի առաջին տուրում «Աստոն Վիլլայից» կրած 1:3 հաշվով պարտությունից հետո AST-ին հայտնել է, որ Վենգերի հետ պայմանագրի երկարաձգումը այս պահին այդքան էլ կարևոր չէ, քանի որ ակումբը շատ ավելի կարևոր խնդիրներ ունի:

«Գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը խոսեց Վենգերի նոր պայմանագրի մասին, սակայն մենք չենք կարծում, որ այս պահին դա կարևոր է: Նախ պետք է մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը թիմը ուժեղացնել նոր ֆուտբոլիստներով:

Ամբիցիոզ ակումբները ներդրում են կատարում այն գումարներով, որոնք ստանում են երկրպագուներից: «Արսենալի» երկրպագուները տոմսերի համար վճարում են աշխարհում ամենաբարձր արժեքներից մեկը, որն էլ ավելացնում է ակումբի ֆինանսները:

Այն փաստը, որ ակումբը թիմը ուժեղացնելու համար գումար ունի, դա միանշանակ է: Մեր տվյալներով այդ գումարը կազմում է 70-100 մլն ֆունտ: Պահանջում ենք ուժեղացնել թիմի կազմը և հետո անդրադառնալ Վենգերի պայմանագրին»,- ասվում է երկրպագուների հայտարարության մեջ:

Հետաքրքիր փաստեր