Համաձայն Daily Mirror-ի, «Արսենալի» վինգեր Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը կարող է վնասվածքի պատճառով վեց ամիս բաց թողնել:
«Աստոն Վիլլայից» կրած պարտությունը Պրեմիեր Լիգայի առաջին տուրում իր հետևից մի շարք անհաջողություններ բերեց «զինագործների» համար. վնասվածքներ ստացան Բակարի Սանյան, Կիերան Գիբսը և Օքսլեյդ-Չեմբերլենը:
Սանյայի և Գիբսի վնասվածքներն այնքան էլ լուրջ չեն, ի տարբերություն երիտասարդ կիսապաշտպանի վնասվածքի, ով վտանգում է բաց թողնել գրեթե մի ամբողջ մրցաշրջան: Երեկվա բուժզննումը ցույց է տվել, որ ոտքի ջիլերն են վնասված, և «Արսենալի» բժիշկները մտավախություն ունեն, որ Ալքեսը չի կարողանա խաղադաշտ դուրս գալ մոտակա վեց ամիսների ընթացքում:
Օքսլեյդ-Չեմբերլենի վերջնական ախտորոշումը հայտնի կդառնա այսօր, երբ նա անցնի երկրորդ բուժզննումը: «Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն արդեն դուրս է հանել ֆուտբոլիստի անունը Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Ֆեներբահչեի» դեմ խաղի հայտացուցակից: