«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Մարիո Բալոտելլին չի պատրաստվում լքել ակումբը:
Կիրակի տաղանդավոր իտալացին չէր հայտնվել Մանչինիի հայտացուցակում: Սակայն ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի խոսքերով Մարիոն չի լքի Մանչեսթերը և չի վերադառնա Իտալիա, ինչպես գրում են տարբեր թերթեր:
-Նա չի ուզում հեռանալ: Աշխարհում չկա որևէ ֆուտբոլիստ, ում կգոհացնի պահեստայինների նստարանը: Սա ուղակի ֆուտբոլի մի մասն է:
Մարիոն չի պատրաստվում վերադառնալ Իտալիա և ցանկանում է մնալ «Սիթի»-ում: Անցած կիրակի տեղի ունեցածը դեռ ոչինչ չի նշանակում,- ասել է Ռայոլան: The Guardian