Անգլիայի հավաքականի ապագա վինգեր Վիլֆրիդ Զախան հայտարարել է, որ աշխարհում իրենից առաջ միայն երկու ֆուտբոլիստ կա՝ Կրիստիանու Ռոնալդուն «Մադրիդի Ռեալ»-ից և Լիոնել Մեսսին «Բարսելոնա»-ից:
«Կրիստալ Փելաս»-ի տաղանդավոր ֆուտբոլիստը հանդիսանում է Պրեմիեր Լիգայի գրանդ ակումբների տրանսֆերային կարևոր նպատակը: Արդեն այս շաբաթ Զախան կարող է հնարվորություն ստանա խաղալ Անգլիայի ազգային հավքականում:
-Ես կարող եմ նշել միայն Ռոնալդույին և Մեսսիին. միայն այս երկու ֆուտբոլիստներն են ինձնից առաջ:
Ես մշտապես մտածել եմ Պրեմիեր Լիգայի մասին և պատկերացնում եմ թե ինչպես կխաղամ լավագույն պաշտպանների դեմ,- ասել է Զախան: Daily Mail