«Նյուքասլ Յունայթեդն» իր կիսապաշտպան Յոհան Կաբայեի տրանսֆերային իրավունքներն «Արսենալին» զիջելու համար լոնդոնյան ակումբից 20 մլն ֆունտ է պահանաջում:
Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ «Արսենալը» 27-ամյա ֆրանսիացու համար 10 մլն ֆունտ է առաջարկել: «Կաչաղակների» ղեկավարությունը մերժել է այդ առաջարկը՝ հայտնելով պահանջվող գումարի չափը:
Սակայն «Արսենալը» չի հրաժարվում Յոհանին ձեռք բերելու մտադրությունից: Լուրերի համաձայն, Կաբայեն էլ է ցանկանում տեղափոխվել «Էմիրեյթս»:
Որպեսզի ստանա ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին, Վենգերը պետք է հրաժարվի 20 մլն ֆունտից և դրա 3/4-ը ուղղակի վճարումով:
-Մենք «Արսենալին» հայտնել ենք մեր պայմանները, այժմ խոսքն իրենցն է,- «Նյուքասլի» սպորտային տնօրեն Ջո Քինրեի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: