• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի» (անոնս)

Մանչեսթեր Յունայթեդ ՉելսիՊրեմիեր Լիգայի մեկնարկից չի անցել 10 օր և արդեն առաջին մեծ խաղը: Գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» կյուրընկալի «Չելսիին»: Դևիդ Մոյեսն ընդդեմ Ժոզե Մոուրինյոյի:

Սա «Օլդ Թրաֆորդում» Դևիդ Մոյեսի առաջին պաշտոնական խաղն է:

Ակնհայտ է, որ Ժոզե Մոուրինյոն անում է ամեն ինչ, որպեսզի ձախողի իր գլխավոր մրցակցի մեկնարկը: Եվ այս պայքարի անբաժան մասն է կազմում Մոյեսի վրա կիրառվող հոգեբանական ճնշումը: Սա նաև հնարավորություն է «Չելսիին» լուրջ պայքարում տեսնելու համար:

Դևիդ Մոյես Ժոզե ՄոուրինյոԽոսվում է, որ Դևիդ Մոյեսը մեկնարկային կազմում կընդգրկի Ուեյն Ռունիին՝ այդպիսով վերջ դնելով նրա հեռանալու մասին խոսակցություններին: Եթե Ռունին կարողանա օգնել «Յունայթեդին», ապա նրա վաճառքի համար բանակցություններ սկսելն անիմաստ կլինի: Բացի այդ, նա կհասկանա, որ այսպիսի ծանր պահերին «Յունայթեդն» ունի իր կարիքը:

Երկու թիմերի համար էլ շատ կարևոր է պահել հաղթական մեկնարկը:

Խաղից առաջ Դևիդ Մոյեսն ասել է․ «Ես շարունակում եմ լսել, թե Մոյեսը ճնշումների է ենթարկվում, սակայն այժմ մենք այնպես ենք խաղում, որ ես դեմ չեմ այդ իրավիճակում գտնվելուն: Երևի դա կապված է իմ բնույթի հետ, սակայն ես ճնշում չեմ զգում: Իհարկե, մենք չենք կարող լինել առաջնության միակ ֆավորիտը, սակայն արդեն ապացուցել ենք, որ կարող ենք խաղալ ցանկացած մրցակցի հետ»:

Մրցաշրջանի մեկնարկից առաջ բոլոր կանխատեսումներում «Յունայթդը» զիջում էր «Չելսիին» և «Մանչեսթեր Սիթիին»: Այս եռյակում թույլ օղակը համարվում էր Մոյեսը, և նրա համար այս խաղը լավ հնարավորություն է, որպեսզի վերջ դնի այդ խոսակցություններին:

«Յունայթեդը» խաղին մոտեցել է լուրջ կորուստներով: Վնասվածքի պատճառով խաղին չեն կարողանա մասնակցել Նանին, Ֆլետչերը, Ռաֆայելը, Էշլի Յանգը և Չիչարիտոն, այն դեպքում, երբ Մոուրինյոյի թիմից կասկածի տակ է միայն Դավիդ Լուիզի մասնակցությունը: Հավանական է, որ Ժոզեն առաջին րոպեներից դաշտ դուրս կբերի Ռոմելու Լուկակուին, ում նա տեսնում է որպես «Նոր Դրոգբա»:

Ի տարբերություն «Յունայթեդի», որն առաջին տուրում ջախջախեց «Սուոնսիին», «Չելսին» լուրջ խնդիրներ ունեցավ «Աստոն Վիլլայի» հետ և միայն մրցավարի կոպիտ սխալների պատճառով կարողացավ երեք միավոր կորզել:

Թիմերն ընդհանուր առմամբ հանդիպել են 169 անգամ և առավելությունը «Յունայթեդի» կողմն է: «Մանկունյանցիները» հաղթել են այդ խաղերից 72-ում, 50 խաղ ավարտվել է ոչ-ոքի արդյունքով և միայն 47 խաղում են ուժեղ գտնվել «ազնվականները»:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 23:00-ին:

Մեր կանխատեսումը՝ 3:2:

Հետաքրքիր փաստեր