«Ստոկ Սիթին» պաշտոնապես հայտնել է «Լիվերպուլի» վինգեր Ուսամա Ասաիդիին վարձակալելու մասին:
Ընդամենը մեկ տարի առաջ Ասաիդին տեղափոխվեց «Էնֆիլդ», սակայն այդ պահից մասնակցել է ընդամենը 12 հանդիպման: Այս ամռանը «Լիվերպուլը» լավ ուժեղացրեց կազմը և հիմնական կազմում խաղալու Ասաիդիի շանսերն էլ ավելի նվազեցին:
Այս իրավիճակն իր օգտին օգտագործեց «Ստոկը»: 25-ամյա կիսապաշտպանը դարձավ Մարկ Հյուզի թիմի արդեն չորրորդ ձեռքբերումը: