«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանիոն The Northern Echo-ի հետ հարցազրույցում պատմել է իր նպատակների և պլանների մասին:
-Ես ինձ Աստված չեմ համարում, և ինձ ուրիշներից բարձր չեմ դասում, ես չեմ խոստանում, որ իմ սաներին միանգամից հրաշալի խաղացողներ կդարձնեմ, սակայն վստահեցնում եմ, որ ստիպելով նրանց կարգապահությանը հետևել, ես նրանցից առավելագույն արդյունք կստանամ:
Ինձ համար շատ կարևոր է, որ ինձ հետ զրուցելու ժամանակ իմ ֆուտբոլիստները հասկանան, որ ես ամբողջությամբ անկեղծ եմ: Եթե ֆուտբոլիստները քեզ հարգում են, և դու վստահ ես, որ անում ես այն ամենն, ինչը քեզնից կախված է, դու ունակ ես այդ թիմից ստանալ քո ցանկալի արդյունքը:
Ես չեմ պատրատվում փոխվել: Մի օր ես կդառնամ աշխարհի լավագույն մարզիչներից մեկը,- հայտնել է Դի Կանիոն:
«Սանդերլենդն» իտալացի մասնագետի կարիերայում երկրորդ ակումբն է, որին նա մարզում է: 2011թ-ի մայիսից մինչև այս տարվա փետրվարը Դի Կանիոն մարզել է «Սուինդոնը», իսկ մարտից ստանձնել է «սև կատուների» գլխավոր մարզչի դերը: