«ՊՍԺ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Անգլիայի հետ ընկերական խաղից առաջ խոսել է մրցակցի ավագ Սիթվեն Ջերարդի մասին:
«Ջերարդը շատ լավ մարդ է, ում հետ հաճելի կլինի խաղալ մի թիմում: Նա մշտապես կարող է մեծ արդյունավետություն ցուցաբերերել: Ջերարդը իսկական մարտիկ է:
Նա իրեն զգում է ավելի շատ համաշխարհային կարգի ֆուտբոլիստ, քան ուղղակի անգլիական ֆուտբոլիստ: Անգլիացի ֆուտբոլիստը ունի մեծ սիրտ, մշտապես գտնվում է պայքարի մեջ և շատ ագրեսիվ է:
Ջերարդը ունի ավելի շատ հմտություն և պրոֆսիոնալիզմ, քան սովորական ֆուտբոլիստը»:
Հիշեցնենք, որ վաղը՝ նոյեմբերի 14-ին Իբրահիմովիչը Շվեդիայի հավքականի կազմում կխաղա Ջերարդի դեմ: BBC