Ինչպես հայտնում է Goal-ը, «Արսենալը» 30 մլն եվրո է առաջարկել «Ռեալ Մադրիդի» վինգեր Անխել դի Մարիայի համար:
«Ռեալը» դեռևս չի պատասխանել այս առաջարկությանը, քանի որ սպասում է «Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլի ձեռքբերմանը: 24-ամյա ուելսցու ժամանումը Մադրիդ բավական կմեծացնի «Արսենալի» շանսերը դի Մարիային ձեռք բերելու հարցում:
Հարկ է նշել, որ Արգենտինայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Գալաթասարայը»: Մի շարք թուրքական աղբյուրների համաձայն, ստամբուլյան ակումբն արդեն համաձայնեցրել է դի Մարիայի տրանսֆերային արժեքը:
Իր վերջին հարցազրույցներից մեկում Անխելը նշել է, որ չի ցանկանում հեռանալ «Ռեալից»: Սակայն Իսկոյի, Մեսութ Օզիլի և Բեյլի հետ մրցակցության մեջ դժվար թե դի Մարիան Կարլո Անչելոտիի թիմում տեղ ունենա: