Հոլանդական «Վիտեսսի» հարձակվողը խոսել է «Չելսի» հնարավոր տեղափոխության մասին:
-Դա ինձ համար հիմա առաջնային նպատակ չէ: Եթե գրում են, որ ես տեղափոխվում եմ «Չելսի», ապա դա նորմալ է:
Եթե անկեղծ, ապա մեծ պատիվ կլինի խաղալ «Չելսիում»: Ես ուրախ կլինեի եթե տրանսֆերը իրականություն դառնար: Սիրում եմ անգլիական ֆուտբոլը և չեմ վախենում խաղալ այդ առաջնությունում: Եթե ակումբները համաձայնության գան, ինչու՞ ոչ, կտեղափոխվեն հենց այս ձմեռ: Տեղյակ եմ, որ կողմերը մոտ են այդ հարցում,- ասել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանգիրը ակումբի հետ կլրանա 2015թ-ին: