«Ռեալ Մադրիդը» պաշտոնապես հայտնել է «Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլի տեղափոխության մասին:
Բեյլն «արքայական ակումբի» հետ 6-ամյա պայմանագիր է կնքել և վերցրել է 11 համարի մարզաշապիկը:
Վաղը տեղի կունենա ֆուտբոլիստի պաշտոնական շնորհանդեսը:
Հիշեցնենք, որ ուելսցի վինգերը ճանաչվել էր տարբեր վարկածներով Պրեմիեր Լիգայի 2012/13 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: