«Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» պաշտոնապես հայտնել է «Քուինս Պարկ Ռեյնջերսի» նախկին դարպասապահ Լի Կեմպի հետ պայմանագրի ստորագրման մասին:
Ֆուտբոլիստը «Վեստ Բրոմվիչին» է միացել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Ինչպես հայտնի է, վերջին երեք ամիսները վնասվածքի պատճառով բացակայում է հիմնական դարպասապահ Բեն Ֆոսթերը:
Այսօր առավոտյան խոսվում էր, որ «Վեստ Բրոմվիչը» պայքարում է Ժուլիո Սեզարի համար, սակայն գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկի ընտրությունը կանգնեց 29-ամյա Կեմպի վրա: