Անգլիայի հավաքականի ավագ Սթիվեն Ջերարդը խոստովանել է, որ կցանկանար մի օր մարզել ազգային հավաքականը:
Այսօր «Լիվերպուլ»-ի լեգենդը կանցկացնի իր 100-րդ խաղը ազգային հավաքականում:
-Իհարկե, ես մտածել եմ մարզչական կարիերայիս մասին: Ես պատրաստվում եմ ֆուտբոլային կարիերաս ավարտելուց հետո ստանալ անհրաժեշտ մարզչական կրթություն և տեսնենք թե ինչի դա կբերի:
Ես միշտ ասել եմ, որ կզբաղվեմ մարզչությամբ, եթե զգամ որ պատրաստ եմ: Չեմ կարծում, որ պետք է այդ աշխատանքով զբաղվեմ, որովհետև լավ խաղացող եմ: Այս սխալը շատ ֆուտբոլիստներ են թույլ տալիս:
Առաջ պետք է համապատասխան կրթություն և որակավորում ստանալ, բայց դա էլ դեռ բավական չէ մարզչական գործունեությամբ զբաղվելու համար,- Ջերարդի խոսքերն է մեջբերում The Sun-ը: