«Էվերթոնի» նորեկ Գարեթ Բերրին խոստովանել է, որ «Մանչեսթեր Սիթիից» վարձավճարով տեղափոխվելու որոշումն ինքն է կայացրել:
Հիշեցնենք, որ տրանսֆերային պատուհանի փակման օրը մերսիսայդցիներին հաջողվեց վարձակալել Անգլիայի հավաքականի 32-ամյա կիսապաշտպանին:
-Ինձ ոչ մեկ չի ստիպել հեռանալ: Ես ամեն օր մարզվել եմ առաջին թիմի հետ: Սակայն երբ հայտնի դարձավ ընկերական հանդիպումներում ֆուտբոլիստների ցանկը, իմ անունը չկար այնտեղ: Կարծում եմ, ճիշտ որոշում է թիմից հեռանալ, եթե առաջին թիմում խաղալու հնարավորություն չես ստանալու:
Չեմ կարծում, որ երջանիկ կլինեի պահեստայինների նստարանին նստելով, չխաղալով և աշխատավարձ ստանալով: Կարելի է կատակել և ասել, որ դա հեշտ կյանք է, սակայն մեծ մասամբ նման մարդիկ երջանիկ չեն:
Հոգեբանական առումով սա ինձ համար նոր սկիզբ կլինի: Ես գիտեմ, որ Պրեմիեր Լիգայում կրկին հանդես գալու հնարավորություն ունեմ,- Բերրիի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը: