«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջն Ուկարինայի հավաքականի դեմ խաղի համար իր ազգային ընտրանու հետ չի մեկնի Կիև:
Դանիելը, չնայած մեջքի վնասվածքին, Մոլդովայի դեմ խաղի համար հրավեր ստացավ Ռոյ Հոջսոնից, սակայն հինգշաբթի օրը ստիպված լքեց հավաքականի մարզումները:
«Հավաքականի բժիշկները կապի մեջ են «Լիվերպուլի» իրենց կոլեգաների հետ, այն պահից, երբ Սթարիջը լքեց մարզումները: Ապաքինման գործընթացում դեևս առաջընթաց չկա, և այժմ հստակ է, որ նա երեքշաբթի օրը չի մեկնի Կիև»,- ասվում Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի հայտարարության մեջ:
Ավելացնենք, որ այդ խաղին չեն կարողանա մասնակցել նաև Ուեյն Ռունին և Դենիել Ուելբեքը: