«Արսենալը» պատրաստվում է նոր պայմանագրի համար վերսկսել բանակցությունները գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ:
Ինչպես հայտնի է, Վենգերի ներկայիս պայմանագիրը կլրանա 1 տարի հետո: Ակումբը պայմանագրի երկարաձգման համար քայլեր արեց դեռ ամառվա սկզբին, սակայն տրանսֆերային խնդիրները որոշակի խոչընդոտներ ստեղծեցին:
Երկրպագուները ակումբից պահանջում էին ավելի կարևոր հարցերով զբաղվել, քան Վենգերի պայմանագիրն է: Այժմ տրանսֆերային պատուհանը փակ է, և ակումբն էլ հաջողացրել է արժեքավոր տրանսֆեր ունենալ՝ ի դեմս Մեսութ Օզիլի:
ESPN-ի հաղորդմամբ, Վենգերին կառաջարկվի 7.5 մլն ֆունտ աշխատավարձով 2 տարվա պայմանագիր: Մարզիչը նաև 40 մլն ֆունտ կստանա ձմեռային տրանսֆերների համար: