Մանչեսթերի քաղաքային իշխանությունը որոշել է քաղաքի փողոցներից մեկն անվանակոչել ի պատիվ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնի:
Այս տարվա մայիսին Սէր Ալեքսը՝ 26 տարի «Օլդ Թրաֆորդում» աշխատելուց հետո ավարտեց մարզչական կարիերան: Շոտլանդացի մարզիչը հարգանք է վայելում ոչ միայն «Յունայթեդում», այլ նաև Մանչեսթեր քաղաքում և ողջ Անգլիայում:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Մանչեսթեր քաղաքի փողոցների մեկը, որը կրում էր Ուոթերս Ռիչ անվանում և գտնվում էր «Օլդ Թրաֆորդին» մոտ, անվանակոչվել է Սէր Ալեքս Ֆերգյուսոնի անունով:
Ավելացնենք, որ 26 տարի «Յունայթեդում» աշխատելով՝ Սէր Աելքսը նվաճել է 38 տիտղոս՝ այդ թվում 13 անգամ հաղթելով Պրեմիեր Լիգայում, ինչի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ Անգլիայի ամենատիտղոսակիր ակումբը: Սէր Ալեքսի անունով է կոչվում նաև «Օլդ Թրաֆորդի» տրիբունաներից մեկը: