«Արսենալի» ավագ Թոմաս Վերմալենը վերադարձել է ամբողջական ծրագրով մարզումներին, և հաջորդ շաբաթ կկարողանա մասնակցել «Մարսելի» դեմ Չեմպիոնների Լիգայի խաղին:
Հիշեցնենք, որ բելգիացի պաշտպանը մեջքի վնասվածքի պատճառով հուլիսից դաշտ դուրս չի եկել: Սակայն այս շաբաթ 27-ամյա Թոմասը մասնակցել է ամբողջական ծրագրով մարզումներին:
Եվ, չնայած որ նա չի մասնակցի «Սանդերլենդի» հետ այսօրվա խաղին, սակայն նրա վերադարձը շատ մոտ է:
-Վերմալենը վերսկսել է մարզումները: Նա շատ մոտ է այն բանին, որ կարողանա տեղ գտնել հիմնական կազմում,- «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքերն է մեջբերում Goal-ը: