Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ «Սուոնսի Սիթիի» կիսապաշտպան Ջոնջո Շոլվին հայտնել է, որ ուրախ կլինի դաշտում հանդիպել «կարմիրների» ավագ Սթիվեն Ջերարդին:
Վաղվա հանդիպումը Շելվիի համար առաջինը կլինի իր նախկին թիմի դեմ: Եվ ամենից շատ Ջոնջոն սպասում է դաշտի կենտրոնում Ջերարդի հետ պայքարին:
-Դա կլինի միքիչ խելահեղ պայքար, քանի որ ես Լիվերպուլում Ջերարդի հարևանությամբ էի ապրում: Ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ խաղալ նրա հետ կամ՝ նրա դեմ, քանի որ Ջերարդի հետ պայքարում կարող է երևալ ֆուտբոլիստի որակները:
Ինձ համար նա Անգլիայի լավագույն ֆուտբոլիստն է: Նա ուղղակի հիանալի կիսապաշտպան է,- Շելվիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: