«Նյուքասլի» կիսապաշտպան Յոհան Կաբայեն ակումբի երկրպագուներից ներողություն խնդրել, որ «Արսենալի» հետ բանակցությունների ժամանակ չէր ցանկանում դաշտ դուրս գալ:
Կաբայեի համար «զինագործների» առաջարկը «Նյուքասլը» մերժեց, իսկ «Արսենալը» նոր առաջարկով հանդես չեկավ: Սակայն ֆրանսիացու հետ կապված իրավիճակը նրան որոշ ժամանակ դուրս թողեց թիմի հիմնական կազմից:
Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրում Յոհանը փոխարինման դուրս եկավ «Ֆուլհեմի» դեմ խաղում, իսկ ահա 4-րդ տուրում նա մասնակցեց ամբողջ խաղին:
-Այո, դեռ կան երկրպագուներ, ովքեր շարունակում են ինձ երկրպագել, և ես նրանցից ներողություն եմ խնդրում: Ֆուտբոլիստի կարիերան չի կարող ընթանալ առանց վատ պահերի, սակայն այժմ ամեն ինչ անցյալում է, և ես ցանկանում եմ ուղղակի խաղալ և օգնել թիմին,- Կաբայեի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: