«Էվերթոնի» վինգեր Սթիվեն Պիենարի վերականգնվելու համար դեռ որոշ ժամանակ կպահանջվի, փոխարենը շարք է վերադարձել Արունա Կոնեն:
Շաբաթ օրը մերսիսայդցիները նվազագույն հաշվով հաղթանակ տարան «Չելսիի» նկատմամբ՝ անգամ առանց Պիենարի և Կոնեի: Առայժմ այս ֆուտբոլիստներից մեկը շարք կվերադառնա:
-Ես կարծում եմ՝ շարք վերադառնալու համար Պիենարին դեռ որոշ ժամանակ անհրաժեշտ կլինի: Սակայն Կոնեն երկար չի բացակայի,- ակումբի պաշտոնական կայքին հայտնել է «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը: