Չեմպիոնների Լիգայի F Խմբի առաջին խաղում «Արսենալը» ուժերը չափեց Մարսելի «Օլիմպիկի» հետ:
Արսեն Վենգերի սաները լուրջ խնդիրներ չունեցան ֆրանսիացիների հետ և կարողացան հաղթել 1:2 հաշվով: Խաղի հաշիվը 64-րդ րոպեին բացեց Թեո Ուոլկոտը, իսկ 84-րդ րոպեին Աարոն Ռեմսին կրկնապատկեց հաշիվը:
Խաղի վերջին րոպեին մրցավարը «զինագործների» դարպասին 11 մետրանոց նշանակեց, որն անվրեպ իրացրեց Ջորդան Այուն՝ 1:2:
Գոլ․ Ուոլկոտ՝ 64ր, Ռեմսի՝ 84ր, Այու՝ 90ր (11մ):