«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Մարուան Ֆելայնին կարծում է, որ «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սխալ է գործել` որոշելով մնալ Մադրիդում:
Այս շաբաթվա սկզբին 28-ամյա Ռոնալդուն նոր պայմանագիր ստորագրեց «արքայական ակումբի» հետ, որը գրեթե ամբողջությամբ բացառում է նրա վերադարձն «Օլդ Թրաֆորդ»: Եվ Ֆելայնիի կարծիքով, պորտուգալացին սխալ որոշում է կայացրել:
-Եթե Ռոնալդուն դրանով հասկացրել է, որ չի վերադառնա այստեղ, ապա դա նրա համար շատ վատ է:
Ես ինձ այստեղ հրաշալի եմ զգում, և երբ տեսնում եմ, թե ինչպես են երկրպագուներն իմ մազերի կտրվածքը հիշեցնող կեղծամներ կրում, դա ավելի է բարձրացնում է իմ տրամադրությունը:
Իմ խաղընկերներն ինձ շատ օգտակար խորհուրդներ են տվել և պատասխանել են ինձ հուզող ցանկացած հարցի: Դա ինձ օգնեց այստեղ ինձ զգալ ինչպես տանը,- Ֆելայնիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: