«Սանդերլենդը» հաստատել է բուքմեյքերների կանխատեսումները և ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Ռոբերտո Դի Մատեոյին:
Երեկ «կատուները» բաժանվեցին իտալացի մասնագետ Պաոլո Դի Կանիոյից, ում գլխավորությամբ թիմը մրցաշրջանի մեկնարկային 5 խաղերում վաստակել էր ընդամենը 1 միավոր:
Ինչպես հաղորդում է Goal-ը, «Սանդերլենդն» արդեն բանակցություններ է սկսել Դի Մատեոյի ներկայացուցչի հետ: Սակայն «կատուները» պետք է նաև մտածեն թիմը ուժեղացնելու տարբերակների մասին, որպեսզի իրենց առաջարկը հետաքրքրի 43-ամյա մարզչին, ով «Չելսիի» հետ հաղթել է Չեմպիոնների Լիգան:
Դի Մատեոյին կարող է գրավել նաև «Սանդերլենդի» ամառային տրանսֆերները: Դի Կանիոն ամռանը թիմը համալրել է 14 նոր ֆուտբոլիստներով:
Ավելացնենք, որ «Սանդերլենդին» առաջիկա երկու խաղերին կպատրաստի գլխավոր մարզչի օգնական Քևին Բոլը: