• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լինեկերն այս մրցաշրջանի ֆավորիտ է համարում «Սիթիին»

Մանչեսթեր ՍիթիԱնգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը կարծում է, որ այս մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի չեմպիոն կդառնա «Մանչեսթեր Սիթին»:

Այս ամառ անգլիական գրանդ ակումբները լուրջ ձեռքբերումներ կատարեցին: «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» նոր գլխավոր մարզիչներ ունեցան, իսկ «Լիվերպուլը», «Տոտտենհեմը» և «Արսենալը» տրանսֆերային պատուհանի ընթացքում կարողացան զգալիորեն ուժեղացնել իրենց կազմերը:

Լինեկերը խոստովանում է, որ նման իրավիճակում կանխատեսումներ անելը հեշտ չէ, սակայն որպես ֆավորիտ նա տեսնում է «քաղաքայիններին»:

-Այս մրցաշրջանը շատ անկանխատեսելի է: «Մանչեսթեր Յունայթեդում» շատ բան է փոխվել, «Սիթին» նոր մարզիչ ունի, Ժոզե Մոուրինյոն վերադարձել է «Չելսի», մեծ փոփոխություններ կան «Տոտտենհեմի» կազմում, Մեսութ Օզիլը տեղափոխվել է «Արսենալ», և անգամ «Լիվերպուլն» է վերածնվել: Կարծում եմ, որ այս մրցաշրջանում ամենաբաց մրցակցությունը կլինի այս բոլոր տարիների ընթացքում:

Եթե ես ստիպված լինեի նշել, թե ով կդառնա այս առաջնության հաղթողը, ես կնշեի «Մանչեսթեր Սիթիին»,- Լինեկերի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը:

Հետաքրքիր փաստեր