«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը խոստովանել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վախենում էր, որ ակումբից կհեռանա ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը:
Ինչպես հայտնի է, Սուարեսի ծառայություներով լրջորեն հետաքրքրված էր «Արսենալը», սակայն, ի վերջո, նա մնաց «Էմիրեյթսում»: Ջերարդի խոսքերով, նա շատ էր մտահոգվում այդ ամենի պատճառով:
-Ամեն օր ես արթնանում էի այն հույսով, որ ոչինչ տեղի չի ունենա, և նա առաջվա պես այստեղ կլինի: Երբ քո թիմում կա նման հրաշալի ֆուտբոլիստ, ինչպիսին է Լուիսը, դու հասկանում ես, որ նրան կցանկանան իրենց կազմում տեսնել մի շարք գրանդ ակումբներ:
Ոչ ոք այնքան չի պնդել, որքան ես, որպեսզի նա մնա «Էնֆիլդում»: Եվ նա հաստատ գիտի, որ ես մտածում եմ իր մասին: Ես գիտեի, որ եթե նա մնա այստեղ, մեր հնարավորությունները կմեծանան:
Պետք է Լուիսին արժանին մատուցել, թե ինչպես նա հաղթահարեց այս բարդ շրջանը: Շատ խաղացողներ նրա փոխարեն ամեն ինչ մի կողմ կթողնեին, բայց նա ավելիին հասնելու ձգտում ունի և ցանկանում է մեծ նվաճումների հասնել,- Ջերարդի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:
Ավելացնենք, որ երկարաժամկետ որակազրկումից հետո իր երկորդ խաղում` «Սանդերլենդի» դեմ, Սուարեսը նոր մրցաշրջանում բացեց իր գոլերի թիվը` դուբլ հեղինակելով: