Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրում ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Արսենալը» հյուրընկալվեց 12-րդ տեղում գտնվող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»:
Արսեն Վենգերի սաները երկար ընդմիջումից հետո միավոր կորցրեցին: Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը: Գոլի հեղինակ դարձավ Կլաուդիո Յակոբը:
Երկրորդ խաղակեսում Ջեկ Ուլիշերը հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: Այս խաղից հետո «Արսենալը» վաստակած 16 միավորով կշարունակի զբաղեցնել 1-ին հորիզոնականը:
Գոլեր․ Յակոբ՝ 42ր, Ուիլշեր՝ 63ր