«Սանդերլենդը» վերջապես որոշել է գլխավոր մարզչի անունը: «Կատուների» ընտրությունը կանգնել է Գուս Պոյետի վրա, ում նշանակումը պաշտոնապես կհաստատվի առաջիկա 24 ժամվա ընթացքում:
Ինչպես հայտնի է դառնում Sky Sports-ից, ամերիկացի գործարար Էլլիս Շորտի ընտրությունը կանգնել է Պոյետի վրա, ում թեկնածությունը առաջարկել էր ակումբի սպորտային տնօրեն Ռոբերտո Դե Ֆանտին:
Արժե նշել, որ «Սանդերլենդը» ուրուգվայցի մարզչի թեկնածությունը դիտարկել էր դեռ մարտին, երբ ակումբը հեռացրեց Մարտին Օ’Նիլին: Սակայն այդ ժամանակ Շորտը ոչ ստանդարտ որոշում կայացրեց՝ հրավիրելով Դի Կանիոյին, ով ընթացիկ մրցաշրջանում ընդամենը 6 տուր անցկացրեց: