«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտնել է, որ 10-խաղյա որակազրկումն իրեն սովորեցրել է կառավարել էմոցիաները և պահպանել հանգստություն:
Որակազրկումից հետո Լուիսը մասնակցել է երկու խաղի և դարձել երեք գոլի հեղինակ: Լուիսի խոսքերով, նա միանգամայն այլ ֆուտբոլիստ է դարձել:
-Ես զգում եմ, որ վերջին խաղերում ավելի հանգիստ եմ: Ես ինքնաքննադատ եմ և հասկանում եմ, որ հանգստությունն ինձ կօգնի ավելի լավ խաղալ,- Սուարեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: