Պրեմիեր Լիգայի մարզիչներից աշխատանքը կորցնելու ամենամեծ հավանականությունն այժմ ունի «Քարդի Սիթիի» գլխավոր մարզիչ Մալկի Մաքեյը: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:
Մաքեյի հեռացման պատճառը կարող է դառնալ ոչ թե ակումբի մարզական արդյունքներն, այլ ակումբի ներսում եղած տարաձայնությունները: Լուրերի համաձայն, Մաքեյը որոշակի խնդիրներ ուներ Յան Մուդի հետ, ով պատասխանատու էր տրանսֆերների համար:
Մուդի փոխարեն «Քարդիֆի» սեփականատեր Վինսենթ Թանը նշանակել է 23-ամյա ղազախ Ալիշեր Ապսալյամովին, ով նոր է ոչ միայն անգլիական ֆուտբոլում, այլն նաև այս ոլորտում: Խոսվում է, որ նա անգամ պատասխանատու աշխատանքի փորձ չունի: