Երկրպագուների հետ այսօրվա հանդիպման ժամանակ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ իրենք պատրաստ են պայքարել Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսի համար:
Պրեմիեր Լիգայի 7 տուրերից հետո «Արսենալը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը, և Վենգերը մտադիր չէ զիջել դիրքերը:
-Մենք այս պահին ամենաուժեղ դիրքում ենք, սակայն միայն նոյեմբերի վերջին պարզ կլինի, թե որտեղ է յուրքանչյուրի տեղը: Վստահ եմ, որ մայիսի վերջին մենք բոլորս երջանիկ կլինենք: Մենք այժմ ունենք ձեր աջակցության կարիքը: «Էմիրեյթսում» շատ խաղեր են եղել, որ չենք զգացել այդ և դա հասկանալի էր,- Վենգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: