«Էվերթոն»-ի գլխավոր մարզիչը խոստովանել է, որ ակումբը հնարավորություններ չունի ուժեղացնելու կազմը:
-Ես կասկածում եմ, որ մենք նոր խաղացող կգնենք հունվարին: Ակումբը տրանսֆերային քաղաքականություն չի վարում: Ոչ թե չի ուզում, այլ բավարար գումար չունի ,- խոստովանել է Դևիդ Մոյեսը:
Հիշեցնենք, որ ակումբը հնարավոր է ստանա միջոցներ, եթե վաճառի թիմի առաջատար Մարուան Ֆելայնին, որով հետաքրքված են մի շարք գրանդ ակումբներ: